Վայոց ձորի Արտավան համայնքի անտառներում օրեր առաջ բռնկված հրդեհի պատճառը ազատամարտիկ Կարեն Հակոբյանի անսարք մեքենան է եղել: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Արտավանի գյուղապետ Սիմոն Բաբայանը:
Ըստ նրա՝ նախաքննական մարմինը ապացուցված է համարել, որ Կարեն Հակոբյանի մեքենան չի ունեցել խլացուցիչ, ինչից կայծեր են դուրս եկել, բռնկել խոտածածկ տարածքը ու դարձել անտառների հրդեհի պատճառ:
Սիմոն Բաբայանի խոսքով, ազատամարտիկը կատարվածի համար շատ է ափսոսում ու դեպքից ահավոր ընկճվել է: Այլ մանրամասներ գյուղապետին հայտնի չէին: Նախաքննությունը շարունակվում է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ