Ադրբեջանի նախագահ Ալիեւը պարբերաբար ռազմատենչ հայտարարություններ է անում, սպառնում է, որ կհասնի Երեւան, Սեւանա լճում ոտքերը կլվա եւ այլն:
Aravot.am-ը «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ Աստվածատուր Պետրոսյանին հարցրեց՝ ո՞րն է ձեր՝ մահապարտների արձագանքը Ալիեւի այս հայտարարություններին:
Մինչ գեներալը կպատասխաներ՝ մահապարտների զորախմբի անդամները, մեկը մյուսին հերթ չտալով ասում էին, թե մինչ այդ ինչ կանեն իրենք Ալիեւի ոտքերի հետ: Մեկը վստահեցնում էր, որ Ալիեւը ստիպված կլինի «տենց կեղտոտ ոտերով էլ մահանալ», մյուսը վստահեցնում էր՝ «իր լվալը չգիտենք, բայց Ալիեւը ավելի շուտ մեր ոտքերը կուտի՝ անլվա ձեւով»:
Իսկ Աստվածատուր Պետրոսյանը հանգիստ, համեստ տոնով պատասխանեց Ալիեւին. «Թող գա: Սեւանա լճում ուրիշ խնդիրներ կան լուծելու, որովհետեւ Սեւանա լճում ոչ թե իր ոտքերին են սպասում, իր ոտքերն են ման գալիս, այլ… ավելի շուտ Ալիեւը Սեւանա լիճ կմտնի բոլոր կողմերից անդամահատված, Բաքուն չի լինի, չի լինի Մինգիչաուրը, չի լինի Եվլախը, ոչինչ չի լինի, կլինի միացյալ ու ազատ Հայաստան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ