Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրիլյան պատերազմին շատերը ընդամենը 15 օր գնացին ու եկան հերոսներ ներկայացան». Աստվածատուր Պետրոսյան

Օգոստոս 16,2017 16:23

Երեկ մահապարտների օրն էր, 25 տարի առաջ՝ 1992-ի օգոստոսի 15-ին մահապարտների 500 հոգանոց զորախումբը Եռաբլուրում երդվեց ու  մեկնեց ռազմաճակատ:

Սպարապետ Վազգեն Սարգսյանը նրանց ասել էր՝ ապրել-մեռնելու հավանականությունը 50-50 է:

«Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ Աստվածատուր Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ քառօրյա պատերազմում իրենք նույն ոգով հավաքվել են ու կանգնել զինվորի՝ իրենց զավակների ու թոռների կողքին. «Մահապարտները 200 հոգի են, 500 չոլախ ու կյառ, ոտից ու գլխից ինվալիդ մարդիկ եկան  կանգնեցին եւ առաջին հարվածն իրենց վրա վերցրեցին: Ապրիլյան պատերազմին՝ ամսի 2-ին գնացին եւ ի տարբերություն մյուսների՝ մինչեւ հունիսի 15-ը եղան առաջավոր դիրքերում: Շատերը ընդամենը 15 օր գնացին ու եկան հերոսներ ներկայացան: Բայց մենք գնացինք, կանգնեցինք ոչ թե մենակ զենքով, սովորեցրինք ոչ թե մենակ խրամատ փորել, այլ ոգի ու ուժ տվեցինք՝ միասնականության ոգին: Այդ ժամանակ համախմբման կոչ արեցինք, ուժ ու կորով տվեցինք, որ տղաները հետ վերադառնան: Նրանց աչքերին արցունքը դեռ չէր մարել, էդ կաթիլները դեռ կային: Իրենք կորցրել էին, ամենադժվարը վերականգնելն է ուժերի: Յուրաքանչյուր մեկը, որ մտնում է կռվի մեջ, ուժերը վերականգնելու համար ժամանակ է պետք: Մեկ անգամ կարող է 10 ժամից ավելի չկռվեն, բայց այս տղաներին մենք փոխարինեցինք, վերադարձրեցինք իրենց ակունքները: Այստեղ գտնվող մահապարտները, ամեն մեկը՝ անուն առ անուն 375-ից 200-ը՝ մեկը՝ Մարտունիում, մյուսը՝ Մատաղիսում, Մարտակերտում, Ջաբրայիլում, ամեն մեկը կազմում էր երկրապահի կռվող տղաների կորիզը եւ իրենց փորձով, իրենց դիպուկունությամբ, իրենց խելքով ու մտքով օրինակ ծառայեցին, նորից իրենք իրար ճանաչեցին: Այսօր էլ նրանք առանց իրար չեն կարող շնչել՝ միասին կռվել են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031