Օգոստոսի 15-ին կայացել է Իջեւան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանից տեղեկացանք, որ տնօրենի թեկնածուները 5-ն են եղել, սակայն 2-ր մրցույթին չեն ներկայացել: Դպրոցի կառավարման խորհրդի բոլոր՝ 7 անդամների ձայները ստացել է Իջեւանի ավագ դպրոցի նախկին տնօրեն Արմեն Խոջոյանը, մյուս թեկնածուները ոչ մի ձայն չեն ստացել:
Կայացել է նաեւ Իջեւանի տարածաշրջանի Գանձաքար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ: Կարեն Նազարյանը հայտնեց, որ թեկնածուները եղել են 6-ը, սակայն որոշ թեկնածուներ մրցույթին չեն ներկայացրել: Մրցույթի արդյունքում հաղթել է Իջեւանի թիվ 1 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Անուշ Մեհրաբյանը:
Տավուշի մարզպետը կամ մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը 10 օրյա ժամկետում պետք է որոշում կայացնի մրցույթում հաղթած անձանց որպես դպրոցի տնօրեն աշխատանքի ընդունելու մասին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ