Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաթեւի սյունն աստղագիտական գործիք է». Ելենա Գիենկոն՝ այն մասին, թե ինչու է եկեղեցին հերքում այդ փաստը(տեսանյութ)

Օգոստոս 16,2017 16:07

«Տաթեւի վանական համալիրի դիրքը բացառիկ է՝ օգոստոսի 11-ին այն նայում է արեւածագին եւ ընդունում առաջին շողը»,-«Նոյյան տապան» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ ահնդիպմանը հայտարարեց Հնագույն քաղաքակրթությունների ուսումնասիրմամբ զբաղվող հետազոտող Վազգեն Գեւորգյանի հրավերով վերջերս Հայաստան ժամանած՝ Երկրահամակարգերի և տեխնոլոգիաների Սիբիրի պետական համալսարանի ֆիզիկական գեոդեզիայի և դիստանցիոն զոնդավորման ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ելենա Գիենկոն: Հիշեցնենք՝ նա չափումներ է կատարել նաեւ Քարահունջում:

 

Ըստ Գիենկոյի. «Տաթեւի սյունը յուրօրինակ աստղագիտական գործիք է, որը նախատեսված է դիտարկումների համար: Սյան միջոցով հաշվել են ժամանակը՝ ըստ աստղերի: Բացի այդ, Վազգեն Գեւորգյանի ուսումնաիսրությունները փաստում են, որ արեւածագից երկու ժամ առաջ Օրիոն համաստեղության գոտին՝ երեք աստղերը, կանգնում են սյան գագաթին(տես՝ լուսանկարում)»:

Ելենա Գիենկոյի համոզմամբ՝ Տաթեւի վանքը ծառայել է աստղային դիտարկումների համար, նրա միջոցով աստղային պարբերաշրջաններ են հաշվել եւ խոսքը հազարամյակների մասին է: Նա ընդգծեց, որ դեռ ուսումնասիրությունների կարիք կա, եւ նախնիների շատ գիտելիքներ բացահայտման են սպասում. «Սյան վրա պահպանվել է արեւային ժամացույցը, որը եւս փաստում է օրացույցային հաշվարկների մասին»:

 

Հետազոտող Վազգեն Գեւորգյանն իր հերթին հավելեց՝ Ստեփանոս Օրբելյանն է գրել, որ Տաթեւն աստղադիտարան է՝ դիտանոց, «Պարզվում է, որ շումերները եւս աստղադիտարանը «դիտանոց» բառով են կոչել»:

Ելենա Գիենկոյի համար տպավորիչ էր նաեւ Որոտնավանքը. «Մենք գիշերն ենք դիտարկում կատարել: Նեղ, բարձր պատուհաններից դիտարկվում են որոշակի աստղեր, դա փաստվեց անկյունային չափումներով: Այսինքն, ամենավառ աստղերն անցել են այդ պատուհանների միջով»:  Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ըստ Գիենկոյի, ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին ժխտում խաչագմբեթավոր եկեղեցիների կապն աստղերի եւ առհասարակ՝ աստղագիտության հետ: Մասնագետը պատասխանեց. «Կարծում եմ՝ պարզապես ձեռնտու չէ…Գաղափարախոսության խնդիր է, բայց ինչպե՞ս կարելի է հաշվի չառնել այն փաստը, որ շատ եկեղեցիներ կառուցվել են հնագույն տաճարների տեղում, որոնց ուղղությունը դեպի արեւելք է»:

Վազգեն Գեւորգյանն էլ ընդգծեց. «13 դարում Չինգիզ խանի թոռը՝ Ոլուկբեկ խանը, Տաթեւից տարել է աստղագիտական մատյաններ եւ Սամարղանդում կառուցել աստղադիտարան: Աստղագիտությունը մեր նախնիների համար եղել է առաջնային գիտություն:  Տաթեւի սյունը, Հաղարծինը, Որոտնավանքը կառուցել են Հայ առաքելական եկեղեցու հետներդները: Հովհաննես Իմաստասերը՝ տաթեւյան դպրոցի շրջանավարտ, մեզ անշարժ տոմար է տվել, որով հաշվարկել է Հայ առաքելական եկեղեցին: Իսկ թե ինչո՞ւ է այսօրվա եկեղեցականը մոռացել մեր հզորների գիտելիքները, իր խնդիրն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031