Օգոստոսի 15-ին միջպետական ավտոճանապարհի Նոյեմբերյան- Իջեւան հատվածով անցնելիս տեսանք, որ Սեւքար գյուղի տարածքում ավտոճանապարհի դիմացի լանջը այրվում էր: Կրակը շուտով անցնելու էր մոտակա ծառերին:
Նախկինում հայտնել ենք, որ հրդեհներից Տավուշի մարզում այրվել են դաշտեր, այրվել կամ շոգեխաշվել բազմաթիվ ծառեր: Տավուշի մարզի բնակիչները մեզ այդ առթիվ դժգոհել են,ասելով. «Մի ծառ ենք կտրում,200 հազար դրամ տուգանում են, այսքան ծառ վառվեց»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ