Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոլորակի վրա կմնան Սկանդինավյան երկրներն ու Ճապոնիան. Կարինե Դանիելյան (Տեսանյութ)

Օգոստոս 16,2017 13:48

Թե որքան է կազմում հրդեհի հետեւանքով անտառներին հասցված վնասը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը վաղ է համարում խոսել, քանի որ կրակի հիմնական հանգույցներն այսօր է հնարավոր եղել մարել, եւ պարզ չէ, թե որքան բուսատեսակ ու կենդանատեսակ են ոչնչացել: Տիկին Դանիելյանը, սակայն, հստակ ասում է` արտակարգ իրավիճակների «պատասխանատու» կառույցները բոլորովին պատրաստ չեն նման աղետներին: Նրա խոսքով, ողջ աշխարհում «կատակլիզմներ» են տեղի ունենում, որից անմասն չի մնում նաեւ Հայաստանը, սակայն անհրաժեշտ միջոցներ` ռիսկերը նվազեցնելու համար ամենեւին չի կատարվում: Ըստ բնապահպանի, անտառների հրդեհի դեմ անկարող պայքարը դրա վառ ապացույցն էր: Կարինե Դանիելյանի խոսքով, Խորհրդային տարիներին փոքր ավիացիան բավականին զարգացած է եղել, սակայն այսօր մի ինքնաթիռ չեն կարողանում գտնել` անտառպաշտպանությւան կամ գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար:

Մանրամասները` տեսանյութում

Բնապահպանը թվարկում է` վարազ, աղվես, բեզոարյան այծ, գորշ արջ, հայկական մուֆլոն. բոլոր այս կենդանիները եւ եւս հարյուրավոր տեսակներ Խոսրովի անտառում են ապրում` չհաշված հարուստ բուսականությունը:
«Երբ դրսից հյուրեր ենք ունենում, նրանք ապշում են, թե որքան հարուստ է մեր կենսաբազմազանությունը, այդքան տեսակներ մեկ վայրում են գտնվում: Ես էլ կատակով պատասխանում եմ` մոռացե՞լ եք, որ Նոյը Հայաստանում է իջել»,-ասում է տիկին Դանիելյանը: Նրա խոսքով, 30 հազար հեկտար տարածքի 10 տոկոսն արդեն այրվել է, ինչը մեր երկրի համար հսկայական վնաս է:

Կարինե Դանիելյանը վստահեցնում է, որ մոլորակը սկսել է վանել մարդկությանը, որը փորձում է խախտել նրա էկոհամակարգը:

«Մոլորակի վրա կմնան մի քանի երկրներ, որոնց թվում, ցավոք, չի լինի Հայաստանը, կմնան` Սկանդինավյան երկրների եւ Ճապոնիայի բնակիչները, որոնք ամենայն խնամքով են վերաբերվում իրենց շրջակա միջավայրին»:
Ըստ նրա, Հայաստանում 24 պոչամբար կա, որոնք մեկուսացված չեն շրջապատից եւ սելավների ժամանակ պատահում է, որ դրանք լցվում են գետի հունը, ինչը խիստ վտանգավոր է էկոհամակարգի համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031