Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջամբո» համալիրում կապիկը զբոսաշրջիկից $3700 էր «հափշտակել», նետել ընձառյուծի վանդակ

Օգոստոս 16,2017 12:47

Պարզվում է՝ Կոտայքի մարզում գտնվող «Ջամբո» էկզոտիկ պարկ եւ ռեստորանային համալիրում նախօրեին կապիկը արտասահմանցի զբոսաշրջիկից 3700 ԱՄՆ դոլար էր «հափշտակել», նետել ընձառյուծի վանդակ:

Համալիրի սեփականատեր Արտյոմ Վարդանյանը Aravot.am-ին պատմեց, որ ամբողջ գումարը վանդակից քիչ առաջ է հանել ու վերադարձնելու է տիրոջը:

Պարոն Վարդանյանի խոսքով, զբոսաշրջիկը կապիկի հետ նկարվելիս է եղել հենց ընձառյուծի վանդակի հարեւանությամբ: Ըստ մեր զրուցակցի, կապիկը շատ է սիրում վարունգ, ամենայն հավանականությամբ, «գողոնը» ասոցացրել է իր սիրելի վարունգի հետ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը`  Արտյոմ Վարդանյանի FB էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031