Թումանյանի տարածաշրջանի Օձուն համայնքում երեկ բռնկված հրդեհը շատ արագ մարել են:
Այս մասին Aravot.am-ին հայտնեց համայնքի աշխատակազմի քարտուղար Վոլոդյա Ձավարյանը: Ըստ նրա, չորս խոտածածկույթ է վառվել, հրդեհի բռնկման վարկած դեռ չունեն.
«Հրդեհի բռնկման պատճառների մասին պաշտոնական տվյալ չկա, վարկածներ չունենք, հնարավոր է՝ արեւից կամ ջարդված ապակուց էլ լինի, ամեն դեպքում, հրդեհը շատ արագ մարել են, համայնքին նյութական վնաս չի հասցվել»,- ասաց պարոն Ձավարյանը:
Ծաթեր համայնքն էլ հրդեհից մեծ վնասներ չի կրել: Համայնքի ղեկավար Բագրատ Ղալայանը մեզ հետ զրույցում ասաց, որ հրդեհը եղել է ոչ թե գյուղի անտառում, այլ ձորում, մի քանի թուփ ու ծառ է այրվել. «Գիշերը մեկի դրությամբ կրակը մարվել է, նյութական մեծ վնասներ համայնքին չեն հասցվել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ