ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի թվիթը Շարլոթսվիլում ուլտրաաջերի և նրանց հակառակորդների միջև բախումների մասին դարձել է ամենամասսայականը Twitter-ի ամբողջ պատմության մեջ։ Այս մասին են վկայում favstar.fm-ի տվյալները, որը հետևում է սոցցանցերում օգտատերերի ակտիվությանը։
Մասնավորապես, Օբաման մեջբերել է հարավաֆրիկան պետական և քաղաքական գործիչ Նելսոն Մանդելայի խոսքերը։ Գրառմանը նա կցել է 2011թ. Արված լուսանկար, որում Օբաման կանգնած է պատուհանի մոտ, իսկ պատուհանից նրան են նայում տարբեր ռասսաների երեխաներ։
«Ոչ ոք չի ծնվում ուրիշի նկատմամբ ատելությամբ մաշկի գույնի, կրոնի կամ ծագման պատճառով։ Մարդիկ պետք է սովորեն ատել, իսկ եթե նրանք կարող են սովորել ատել, ապա նրանց կարելի է սովորեցնել նաև սիրել, որովհետև սիրելն ավելի բնորոշ է մարդու էությանը, քան ատելը. Նելսոն Մանդելա»,- գրել է Օբաման։
Գրառումն Օբաման բաժանել է 3 մասի։ Դրա առաջին մասը հավանել է 2.7 մլն հետևորդ։
Մինչ այդ Twitter-ի ամենահայտնի գրառումը եղել է երգչուհի Արիանա Գրանդեի թվիթը Մանչեսթերի ահաբեկչությունից հետո։
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
https://twitter.com/BarackObama/status/896523232098078720