Օգոստոսի 15-ին, ժամը 19:51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել ՀՀ Լոռու մարզի Այգեհատ և Ծաթեր գյուղերի միջնամասի անտառում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Լալվար» անտառտնտեսության սկզբնամասում այրվում է խոտ և մացառուտ: Լանդշաֆտի անանցանելիության և մոտեցման ուղիների բացակայության պատճառով հրդեհաշիջում իրականացնելն անհնար էր:
Տեղում երկու տեղամասով իրականացվել է հերթապահություն՝ հրդեհի մուտքը բուն անտառ կանխելու և առաջխաղացումը բացառելու նպատակով:
Կապ է հաստատվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հետ և պայմանավորվածություն ձեռք բերվել հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար ներգրավել հրշեջ-գնացքը:
Ժամը 23:45-ին Սանահինի կայարանից դեպքի վայր է մեկնել հրշեջ-գնացք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:00-ին, մարվել՝ 05:35-ին:
Այրվել է մոտ 10 հազար քմ մակերեսով խոտածածկ տարածք:
ՀՀ ԱԻՆ