Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնիսկ հանդիպակաց հրդեհ ենք կազմակերպել՝ հրդեհը մարելու համար. Ռուբեն Կարապետյան. «Հրապարակ»

Օգոստոս 16,2017 10:51

Ներկայացնում ենք հատված «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Ռուբեն Կարապետյանի հետ զրույցից.

Սովորաբար նման հրդեհներից հետո որքա՞ն ժամանակ է պահանջվում անտառի վերականգնման համար։

– Անտառի վերականգնման երկու տարբերակ կա՝ բնական ճանապարհով եւ արհեստական կամ մեր միջոցով։ Բնական ճանապարհով եթե մտածենք, որ պետք է վերականգնվի, օրինակ, Վայոց Ձորի անտառը, ապա այնպիսի անտառներ են, գիհուկներ են, լուսավոր մեր ռելիկտային անտառներից, որոնք շատ դժվար կվերականգնվեն բնական պայմաններում։ Առանց այդ էլ այդ անտառները ծայրահեղ դժվար բնակլիմայական պայմաններում աճող անտառներ են։ Պատկերացրեք, որ 200 տարեկան ծառեր են, բայց 4-5 մետր բարձրություն ունեն։ Իսկ մեր միջոցներով հնարավոր է, բայց շատ ջանքեր, շատ ֆինանսական միջոցներ կպահանջվեն, որ կարողանանք վերականգնել։

-Իսկ մենք ունե՞նք հրդեհի դեմ պայքարելու միջոցներ, թե՞ ոչ։

– Ունենք, ցույց տվեցինք, որ կարողանում ենք հաղթահարել, նույն տիպի հրդեհ էր, որը հիմա Խոսրովում է գնում, ուղղակի կարողացանք այս իրավիճակը ճիշտ գնահատելով, ճիշտ տանելով՝ մենք նույնիսկ հանդիպակաց հրդեհ ենք կազմակերպել, որպեսզի առաջընթացը կանխենք, եւ դա էլ մարման մի եղանակ է, որը քիչ ծախսեր է պահանջում, բայց արդյունավետ միջոց է։

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031