Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ուշացավ ԻԼ-76-ը. Սերժ Սարգսյանն օրեր առաջ էր հանձնարարել ՌԴ-ից հատուկ ինքնաթիռ խնդրել. «ՀԺ»

Օգոստոս 16,2017 10:45

Նախագահական նստավայրի տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ Ռուսաստանից ԻԼ-76 ինքնաթիռը խնդրելու գաղափարի հեղինակը Սերժ Սարգսյանն է եղել: Մասնավորապես, երեկ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Սարգսյանին զեկուցում էր իրավիճակը, ինչպես նշված է նախագահական կայքում՝ «հրդեհաշիջման աշխատանքներում ի հայտ եկած դժվարությունների ու առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ օրեր առաջ նախագահի կողմից օպերատիվ կարգով տրված հանձնարարականների համաձայն ձեռնարկվող միջոցների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու նպատակով ԱԻՆ-ից հատուկ ինքնաթիռ խնդրելու վերաբերյալ»:

Ստացվում է, որ Հայաստանը կողմը դեռ օրեր առաջ է դիմել Ռուսաստանին այդ խնդրանքով, սակայն ինքնաթիռը տեղ հասավ միայն երեկ երեկոյան:

Եթե սույն ինքնաթիռի թռիչքների արդյունքում Խոսրովի արգելոցում բռնկված եւ Հայաստանի բնաշխարհին մեծ վնաս հասցրած հրդեհը մեկուսացվի, կմնա միայն ափսոսալ, որ ՀՀ ռազմավարական դաշնակիցը ԱԻՆ-ի խնդրանքին ավելի օպերատիվ չի արձագանքել եւ հրդեհը բռնկվելու հաջորդ օրն իսկ ինքնաթիռը չի տրամադրել: Այդ դեպքում, իհարկե, վնասի ծավալներն էականորեն փոքր կլինեին:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031