Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի երկու անդամ՝ Կարեն Տոնականյանը (60 կգ) եւ Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (64 կգ) օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը Համբուրգում կմասնակցեն աշխարհի առաջնությանը: Նրանք ուղեգիր նվաճել են Խարկովում կայացած Եվրոպայի առաջնությունում:
Դավիթ Թորոսյանը գոհ է իր սաների մարզումներից: Նա հույսեր է կապում հատկապես Բաչկովի հետ եւ ցանկանում է, որ նա աշխարհի չեմպիոն դառնա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ