Օգոստոսի 15-ի երեկոյան Դիլիջան քաղաքում ճանապարհաշինական «Հաղարծին» ընկերության 3 աշխատողներ ճանապարհի նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ վրաերթի են ենթարկվել «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի կողմից:
Վթարի հետեւանքով աշխատողներից մեկը մահացել է, մեկ ուրիշը ծանր վնասվածքներ ունի, երրորդը՝ կոտրվածքներ: Ծանր վնասվածքներ ստացած դիլիջանցին Դիլիջանի բժշկական կենտրոնից տեղափոխվում է Երեւան:
Մեր տեղեկություններով՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ է: Դիլիջանից ստացված տեղեկություններով՝ վթարի ժամանակ ճանապարհին ավտոճանապարհի նորոգման նշան տեղադրված չի եղել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ