ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմին հաջորդողի վարչակազմը, լինի երեք ու կես, թե՝ յոթ ու կես տարի անց, շատ ավելի կասկածամիտ քաղաքականություն կվարի Ռուսաստանի նկատմամբ եւ ավելի պատրաստակամ կլինի ներգրավվել Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններում, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասել է Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի վերլուծաբան Մայքլ Ռուբինը.
«Դա նշանակում է պատրաստակամություն՝ ԱՄՆ-ի կողմից ամրապնդելու համար կապերը Ադրբեջանի եւ Վրաստանի եւ նույնիսկ՝ Հայաստանի հետ, եթե ԱՄՆ-ի հայ համայնքը ճիշտ քաղաքականություն վարի»:
Ռուբինի խոսքով, ԱՄՆ-ում Ռուսաստանի նկատմամբ կասկածանքն ամրապնդվել է երկրի բոլոր քաղաքական մակարդակներում, ինչն ակնհայտ քաղաքականության փոփոխության ազդանշան է.
«Առաջին անգամ բազմաթիվ հանրապետականներ ու բազմաթիվ դեմոկրատներ միասնական են, երբ հարցը վերաբերում է Ռուսաստանին»:
Առջեւում, Մայքլ Ռուբինի խոսքով, Սառը պատերազմի հեռանկարն է, որը դեռեւս դանդաղեցնում է Դոնալդ Թրամփի վարչակազմի առկայությունը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: