ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում երեկ մեկնարկած «Grand Chess Tour»-ի չորրորդ փուլ արագ եւ կայծակնային շախմատի «Սինքֆիլդի գավաթ» մրցաշարի առաջին օրը մասնակից տասը գրոսմայստերները խաղացել են արագ շախմատի երեք պարտիա:
Լեւոն Արոնյանը տարել է երկու հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ 4,0 միավորով բաժանում է 1-ից 4-րդ հորիզոնականները:
Այսօր գրոսմայստերները խաղալու են եւս երեք տուր: Հայկական շախմատի առաջատարն առաջինում սպիտակներով հանդիպելու է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ