Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի քայլը որոշակի ուղերձ էր Ռուսաստանին». Մարթա Այվազյան

Օգոստոս 15,2017 22:45

Մեկ ամսվա ընթացքում Հայաստանը մասնակցեց ՆԱՏՕ-ի խոշոր երկու զորավարժություններին: Ռումինիայում հուլիսի 11-20-ը կայացան ՆԱՏՕ-ի՝ Saber Guardian 2017 երկրի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունները, իսկ հուլիսի 31-ից օգոստոսի 12-ը Վրաստանում կայացավ ՆԱՏՕ-ի` Noble Partner 2017 զորավարժությունը: Ինչպե՞ս կարելի է դիտարկել Հայաստանի քայլը, հարցրեցինք ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության, եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանին:

ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության, եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը

«Այդ քայլը կարելի է դիտարկել Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների, մասնավորապես ռուս-ադրբեջանական ռազմական գործարքների տեսանկյունից: Հայաստանի «ռազմավարական դաշնակիցը», միեւնույն պաշտպանական կառույցի անդամ պետությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, հետեւաբար Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում հատուկ պատասխանատվություն կրող երկիրը շարունակաբար զինում է հակամարտության հակառակ կողմին ինչը բացարձակապես անընդունելի է: Հաշվի առնելով, որ այս շարունակական «կոմերցիոն գործարքներն» ակնհայտորեն սպառնում են Հայաստանի անվտանգությանը, չկարգավորված հակամարտության պայմաններում ստեղծում են լարվածություն եւ խոչընդոտում են երկու տասնամյակից ավել ընթացքող հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, եւ, մասնավորապես, անդրադառնալով անցյալ տարվա ապրիլյան պատերազմին եւ դրա հետեւանքներին, Հայաստանի այս քայլը կարելի է գնահատել որպես որոշակի ուղերձ Ռուսաստանին:

Սակայն միայն նման ուղերձները կամ, եթե ցանկանում եք դեմարշները, որոնք մնում են դեկլարատիվ մակարդակում եւ չեն ստանում գործնական շարունակություն, իմ կարծիքով ամենեւին բավարար չեն, դրանք չեն ստիպի Ռուսաստանին դադարեցնել զենքի մատակարարումը Ադրբեջանին, չեն նպաստի մեր պետական շահերին ու նպատակներին:  Եթե Հայաստանը ձգտում է ամրապնդել իր անվտանգությունն, իր միջազգային վարկանիշը եւ դիրքերը, ներառյալ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի շրջանակներում, նա պետք է դիմի գործնական քայլերի», նշեց մեր զրուցակիցը:

Ժողովրդավարության, անվտանգության, եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանի հետ զրույցի մանրամասները կարդացեք օգոստոսի 16-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031