Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արարատ Խանդոյանը դատարան չէր բերվել. բողոքի քննությունը հետաձգվեց

Օգոստոս 15,2017 16:13

 

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի բողոքի քննությունը պետք է կայանար, սակայն այն հետաձգվեց, քանի որ նրա պաշտպան, փաստաբան Արա Ղարագյոզյանն արձակուրդում է: Արարատ Խանդոյանը, որը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 3,6 տարվա ազատազրկման, պահանջում է բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի վճիռը:

Հիշեցնենք, որ Խանդոյանը մեղավոր է ճանաչվել ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների հանդեպ բռնություն գործադրելու մեջ: Նա, ըստ մեղադրանքի, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031