Հացիկ գյուղում կախված վիճակում հայտնաբերված ժամկետային Աբաս Սլոյանը ծառայությունից երեկ էր փախել: Նա ծառայության էր մեկնել 20 օր առաջ: Նրան կախված վիճակում գտել են հորեղբոր տանը:
Այս մասին Aravot.am-ին ասաց աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: Նրան հասած նախնական տեղեկություններով, զինծառայողը հորեղբոր տանը պարանով կախվել է: «Երեւի ճնշել են», -ասաց պարոն Թամոյանը:
Հացիկ համայնքի ղեկավար Արթուր Եղիազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երիտասարդին կախված են գտել հորեղբոր տան հարակից հացատանը:
«Լքված տուն էր, հորեղբայրն ընտանիքով այդտեղ չէր ապրում, մեկնել էին ՌԴ: Նրան գտել է մյուս հորեղբոր որդին»,- ասաց գյուղապետը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ