Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չի բացառվում, որ ՀՀ-ում ռուսական մեքենաներ հավաքեն

Օգոստոս 15,2017 14:51

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարեց, որ չի բացառվում, որ մենք կարող ենք այսօր որեւէ լուրջ ֆիրմայի՝ կլինի ռուսական թե եվրոպական մեքենայի հավաքման արտադրություն կազմակերպել:

Նրա խոսքերով՝ «90-ականներին խոսակցություններ կային, որ «Երազ» գործարանում տրոլեյբուսներ պետք է սկսեն հավաքել: Ցավոք սրտի, «Երազ» գործարանն այսօր կորցրել է իր արտադրական ներուժը, այն սարքավորումները, որ այնտեղ կային, հիմնականում դուրս են բերվել եւ իրացվել են, որպես այլ տեսակի ապրանքներ՝ մետաղի ջարդոն եւ այլն կամ օտարվել են շատ հաստոցներ: Բայց այն, որ մենք կարող ենք այսօր որեւէ լուրջ ֆիրմայի՝ կլինի ռուսական թե եվրոպական մեքենայի հավաքման արտադրություն կազմակերպել, ես դա չեմ բացառում»:

Վազգեն Սաֆարյանն ասաց, որ տարիներ առաջ ՌԴ-ի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Հայաստանում պետք է «Վոլգա» արտադրեն: Նրա խոսքերով՝ «2000-ին ես խոսել եմ Գորկու ավտոգործարանի  տնօրինության հետ, մենք այն ժամանակ պայմանավորվալ  էինք, որ այստեղ ԳԱԶ մակնիշի մեքենաներ՝ Վոլգաներ հավաքեինք: Մենք պետք  է կարողանայինք օրական 250 մեքենա հավաքել, բայց դրանք իրացման խնդիր կար՝ այդքան մեքենա օրական հավաքելու եւ իրացնելու: Եվ միայն իրացման խնդիրն էր պատճառը, որ այդ ձեռնարկը մնաց անավարտ: Այսօր ժամանակները  փոխվել են եւ ՌԴ-ն «Տոյոտայի» հետ համատեղ ձեռնարկություն ունի Սանկտ Պետերբուրգում, եւ գերմանական «Ֆոլքսվագենի» հետ Կալինինգրադում համատեղ մեքենաներ են հավաքում, Իժեւսկում են հավաքում, այնպես որ, ես կարծում եմ, որ նաեւ բացառված չի, որ մենք ավտոմեքենաշինությանն էլ անդրադառնանք, դա ժամանակի հարց է: Սա, որպես ուղղություն, մենք կարող ենք քննարկել»:

Սեպտեմբերի 28-ը մեքենաշինարարների օրն է: Այդ օրը Հայրենական ապրանք արտադրողների միությունը կազմակերպել է մեծ կոնֆերանս, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ պետություններից մի քանի տասնյակ հյուրեր: Համաժողովին, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաեւ Հայաստանում ավտոմեքենաշինության  հարցը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031