Օգոստոսի 14-ին Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում ՊՆ զորամասերից մեկի վաշտի հրամանատարը, որը զինվորական կոչումով կապիտան է, ավտոմեքենայով անցնելիս, փողոցում հայհոյանք տալու համար դիտողություն է արել դիլիջանցի 2 երիտասարդի: Վերջիններս իրենց դիտողություն անելու հանգամանքից զայրացած՝ հարվածներ են հասցրել կապիտանի դեմքի տարբեր մասերին:Կապիտանին հարվածներ հասցրած երիտասարդներից մեկը ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող է: Դեպքի կապակցությամբ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ