Ինչպես տեղեկացրել ենք, այսօր առավոտյան՝ ժամը 09:30-ի սահմաններում մահամերձ վիճակում՝ բազմաթիվ կոտրվածքներով եւ տրավմատիկ շոկով Գյումրի բժշկական կենտրոն է ընդունվել 1958 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Սամվել Մ.-ն, որը մահացել էր։ Տղամարդը վայր էր ընկել Գյումրու 50-ամյակի կամուրջից՝ 30-35 մետր բարձրությունից։ ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Aravot.am-ին հայտնեցին, որ առավոտյան ժամը 9․10 րոպեին ոստիկանությունն ահազանգ է ստացել Գյումրու շտապօգնության կայանից, որ Գյումրիի 50-ամյակի կայանից մարդ է ցած նետվել, պարզվել է ինքնությունը, 1958 թվականին ծնված Սամվել Մարտիրոսյանն է։ Նրան տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, պարզվում են դեպքի հանգամանքները ճշտելու՝ արդյո՞ք պատահաբար է ընկել, թե ինքնասպանություն է գործե՞լ։
Պարզվել է, որ Սամվել Մարտիրոսյանը Գյումրի բժշկական քոլեջի տնօրենի եղբայրն է, կինը մահացել է երկու տարի առաջ, որդին էլ Հայաստանում չէ։ Նա որոշակի առողջական՝ սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, ապրել է միայնակ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ