Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհի գործով կասկածյալ չկա. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 15,2017 12:36

Վայոց ձորի անտառապատ տարածքում օգոստոսի 10-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքները երեկ վերսկսվել են վաղ առավոտից, հրդեհը չորրորդ օրն էր՝ չէր հաջողվում հանգցնել։

Օգոստոսի 10-ի երեկոյան ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզում Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք։ Պարզվել էր, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ, բռնկվել է 14 էլեկտրասյուն, ինչի հետեւանքով հոսանքազրկվել էր Արտավան գյուղը։

Վտանգավոր օջախները հաջողվել էր մարել երկու օր առաջ՝ օգոստոսի 12-ին, երեկ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են։

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փոխգնդապետ Արթուր Խաչիկյանից հետաքրքրվեցինք, թե հրդեհի առաջացման պատճառները որոնք են եւ ի՞նչն է նպաստել դրա տարածմանը։

– Առաջացմանը նախ նպաստում են վերջին շաբաթների ընթացքում հանրապետությունում բարձր ջերմաստիճանը, ինչի պայմաններում անտառապատ տարածքներում խոտը ամբողջությամբ չորացել, ծառերը ջրազրկվել են… վերածվում են մեծամասշտաբ հրդեհի։

– Պարոն Խաչիկյան, հիմա ի՞նչ փուլում են մարման աշխատանքները։

– Վայոց ձորը, կարելի է ասել, մեկուսացված է եւ հիմնական վտանգավոր օջախները կանխվել են, հիմա մանր օջախների մարման աշխատանքներն են ընթանում։

– Ռեսուրսները բավականացնո՞ւմ են։

– Ողջ ռեսուրսները Վայոց ձորում բավարարում են։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են Զինված ուժերի ստորաբաժանումները, «Լիդիան Արմենիա» ընկերությունը, ոստիկանության  ծառայողները, Փրկարար ծառայությունը։

– Պարոն  փոխգնդապետ, խրամուղիները չե՞ն օգնել հրդեհաշիջմանը։

– «Լիդիան Արմենիայի» կողմից փորված խրամուղիները մեծ օգուտ են տվել, սակայն թեթեւ քամու դեպքում անգամ հրդեհը տարածվում է։

– Բուսածածկ ծառե՞ր են այրվել թե՞ խոտածածկ։

– Այսօրվա ոչ վերջնական տվյալներով վնասվել է 500 հա տարածք, որից 80 հա՝ անտառածածկ, սա վերջանական արդյունքը չէ, ընթանում են հաշվարկներ՝ իրական  պատկերը ստանալու համար։ Մի խոսքով, նախնական այրվել է 500 հա տարածք։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031