Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավորները հանդիպել են Գերմանիայի դեսպանի հետ

Օգոստոս 15,2017 12:41

Իրանի խորհրդարանի հայազգի ներկայացուցիչ Ջորջիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Իրանում հայերն ունեն քաղաքական և դավանական ազատություններ: Այս մասին, ինչպես գրում է IRNA գործակալությունը, Աբրահամյանն ասել է Իրանում Գերմանիայի դեսպան Միխայել Քլոր-Բերթխոլդի հետ հանդիպմանը, որին մանսակցել է Մեջլիսի ևս մեկ հայազգի պատգամավոր՝ Կարեն Խանլարին:

Անդրադառնալով Իրանի և «վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագրին՝ Աբրահամյանն ասել է որ այն մեծ ձեռքբերում էր և պետք է պահպանվի:

Իր հերթին Կարեն Խանլարին նշել է, որ երկու երկրների միջև պատմական լավ հարաբերություններ են եղել, և դա կարող է օգնել քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդմանը:

Դեսպանն էլ նշել է, որ Գերմանիան պաշտպանում է կրոնների միչև երկխոսությունը և հույս հայտնել, որ Իրանի հետ միջուկային համաձայնությունը կպահպանվի:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031