Պռոշյանի գյուղապետ Արթուր Մուրադյանը երեկ այցելել է Երեւանի հիվանդանոցներից մեկում գտնվող այն երեխային, որին նախօրեին հայտնաբերել էին իրենց գյուղի ծառի տակ: Նա Aravot.am-ին պատմեց, որ երեխան իգական սեռի է, նորածին եւ որոշակի առողջական խնդիրներ ունի:
«Գլխուղեղային տրավմա է ստացել, բայց վիճակը ծանր չէ, նորմալ քաշով երեխա է: Բժիշկներն ասում են՝ տրավման կամ ծանր ծննդաբերության հետեւանք է, կամ ընկնելու»,- ասաց գյուղապետը:
Թե ում երեխան կարող է լինել, գյուղապետն ասաց՝ չգիտեն, առայժմ նախաքննական մարմինը զննում է բոլոր գրանցված հղիներին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ