Այսօր առավոտյան՝ ժամը 09:30-ի սահմաններում մահամերձ վիճակում Գյումրի բժշկական կենտրոն է ընդունվել 1958 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Սամվել Մ.-ն: Սամվել Մ.-ի մոտ ախտորոշվել են բազմաթիվ կոտրվածքներ եւ տրավմատիկ շոկ: Վերջինիս վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել, եւ նա մահացել է: Այս մասին տեղեկանում ենք Գյումրի բժշկական կենտրոնի լրատվական բաժնից։ Տղամարդը ցած է նետվել Գյումրու 50-ամյակի կամուրջից՝ 30-35 մետր բարձրությունից, պատճառը դեռ անհայտ է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ