Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

800 միլիոն դրամ «ՆԶ»` Տավուշի մարզի համայնքներում

Օգոստոս 15,2017 11:44

2017թ. Տավուշի մարզի համայնքների սեփական եկամուտները ընդհանուր առմամբ կազմել են 926 միլիոն դրամ, հողի հարկի եւ գույքահարկի գծով ապառքները՝ 800 միլիոն դրամ: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը մարզխորհրդի հուլիսի 27-ին նիստում այդ 800 միլիոն դրամը անվանեց համայնքների համար «ՆԶ», այսինքն՝ անձեռնամխելի պահուստ, որը համայնքները հնարավորություն ունեն իրենց բյուջեներում ներկայացնելու : Տարիներ շարունակ Տավուշի մարզի համայնքների սեփական եկամուտների գումարները մուտքագրվել են գանձապետական բաժանմունքներ, սակայն այդ եկամուտների մի մասը չի մուտքագրվել համայնքների հողի հարկի եւ գույքահարկի տեղեկատվական բազաներ: 800 միլիոն դրամ ապառքի մի մասը իրականում ապառք չէ, հարկ է, որ համայնքապետարանները հողի հարկի եւ գույքահարկի ավտոմատացված բազաներում ճշգրտումներ կատարեն: 800 միլիոն դրամ ապառքը առաջացել է 2008 թվականից ցայսօր:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը  համայնքապետերին ժամկետ տվեց, որպեսզի համայնքների սեփական եկամուտների բազաների ավտոմատացված համակարգերում ճշգրտումներ կատարեն:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031