Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարօ Փայլան այցելեց Վանի Հայկական Աւերուած գերեզմանատունը. «Ասպարեզ»

Օգոստոս 15,2017 11:01

Թուրքիոյ քրտամէտ Ժողովուրդներու ժողովրդավարական (HDP) կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլան այցելեց Վան՝ ստուգելու այն պնդումները, թէ Վանի մէջ գտնուող պատմական «Տիլքայա Հէօյուքի» եւ հայկական գերեզմաննոցին մէջ լուացարան կը կառուցուի:

Ըստ «Ակօս» օրաթերթին՝ այդ տարածքը շրջափակուած եղած է փշալարերով: Փայլան զրուցեց տարածքի բնակիչներուն հետ, որմէ ետք յայտնեց. «Այնտեղ, ուր ձեռքս տարի՝ մարդու ոսկոր դուրս եկաւ: Այլեւս որեւէ կասկած չունիմ, որ այս տարածքը հայկական գերեզմաննոց եղած է»:

«Ակօս»ի հետ զրոյցի մը ընթացքին հայ պատգամաւորը ըսաւ, որ այդ տարածքը Ուրարտական ժամանակներէն մնացած բնակավայր եղած է. «Այդ ժամանակներէն ի վեր հայերը այնտեղ բնակութիւն հաստատած են։ Բոլոր զրուցակիցներս կը պատմէին եկեղեցիներու եւ դպրոցներու մասին, սակայն դժբախտաբար այդ յիշողութիւնը ջնջուած է»:

Փայլան ընդգծեց, որ տեղացիները իրեն ըսին, թէ այս հայկական գերեզմաննոցի գերեզմանաքարերը 1940-50ական թուականներուն ոչնչացուեցան: «Այս գերեզմաննոցի տարածքին կառուցուած է մզկիթ մը, լուացարան մը եւ սրճարան մը: Տխրեցայ, որ մեր նախնիներու մնացորդներուն անգամ չկր-ցանք տէր կանգնիլ»:

Նյութի մանրամասները կարդացեք «Ասպարեզ»ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031