Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Ժողովուրդը պետք է չսպասի, այլ ինքնակազմակերպվի, մոբիլիզացվի»

Օգոստոս 14,2017 21:07

Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը Արմավիր ՔԿՀ-ից այսօր՝ 2017թ․-ի օգոստոսի 14-ին սահմանի վրա կրկին զոհ ունենալու առիթով

Այսօր, 2017թ․ օգոստոսի 14-ին հակառակորդի արձակած կրակոցից հերթական անգամ զինծառայող է զոհվել: Տարեսկզբից զոհված հայ զինծառայողների թիվը հատում է 40-ը:

Կորուստների պատճառը մեզ կառավարող գաղութային համակարգն է, որի հենքը ռուս-թուրքական դաշինքով ստեղծված տարածաշրջանային ճարտարապետությունն է, լծակը՝ Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը, իսկ գործիքը՝ հայաստանյան գաղութային վարչակազմը:

Քանի դեռ մենք ընդունում ենք դրանք, հաշտվում ենք դրանց հետ, հաշտվում ենք, որ առանց Արցախի և Նախիջևանի, առանց իրական ինքնիշխանության և ազգային կառավարության կարող է հայկական պետություն, Հայաստանի Հանրապետություն լինել, ոչ միայն պարբերաբար զոհեր ենք տալու, այլև, այսպես շարունակվելու դեպքում ռազմական պարտություն ենք կրելու և կորցնելու ենք ամեն ինչ:

Կորուստների գլխավոր մեղավորը գաղութային վարչակազմի պարագլուխ Սերժ Սարգսյանն է, որը գործում է անձնական շահի ու վախի թելադրանքով, և հանուն իր աթոռի ու հարստացման համակարգին է զոհաբերում մեր հայրենիքը, պետականությունն ու ժողովրդին, այդ թվում և առաջին հերթին՝ մեր երիտասարդ զինվորներին:

Սերժ Սարգսյանի վախկոտությունը և անձնական շահով առաջնորդվելն է հակառակորդին հնարավորություն տվել մեր դեմ կիրառելու հյուծիչ, սողացող պատերազմի մարտավարություն: Որովհետև նա վախի և շահի պատճառով համաձայնել է հակառակորդի խաղի կանոններին:

Սահմանի վրա կորուստներից խուսափելու և, առհասարակ՝ սողացող ցեղասպանության վերածված հյուծիչ պատերազմին վերջ դնելու միակ տարբերակը ժողովրդի և պետության մոբիլիզացիան է ընդդեմ հակառակորդի ոտնձգությունների: Նման մոբիլիզացիայի միջոցով մենք կարող ենք մեր կամքը պարտադրել հակառակորդին և ստիպել հրաժարվելու արյունաքամության իր մեթոդից:

Սակայն նույն անձնական շահից ելնելով, Սերժ Սարգսյանն ամենաշատը վախենում է զինված և մոբիլիզացված ժողովրդից, որովհետև այդպիսի ժողովուրդն արդեն ինքնիշխան սուբյեկտ է և չի հանդուրժելու գաղութային համակարգին և նրա ծառա Սերժ Սարգսյանին:

Իսկ հակառակորդը քաջատեղյակ է այս ամենի մասին և լկտիաբար շարունակելու է երիտասարդ կյանքեր խլել մեզանից:

Այդ պատճառով մնում է մեկ տարբերակ: Ժողովուրդը պետք է չսպասի, այլ ինքնակազմակերպվի, մոբիլիզացվի և իր կամքը պարտադրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հակառակորդին:

Ժիրայր Սեֆիլյան,

Արմավիր ՔԿՀ

14․08․2017թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Ամեն ինչ համարյա ճիշտ է ասված, բացի ժողովրդի ինքնամոբիլիզացիայից: Նման բան չի կարող տեղի ունենալ, եթե համապատասխան կենտրոններ ու լծակներ չկան: Բացի դրանից կա ևս մեկ ուժ ժողովրդին հակառակ ուղղված, բավականին կազմակերպված, որը նույնպես Սերժ Սարգսյանին պաշտպանող լուրջ ուժ է: Դա հանցագործ աշխարհն է: Նրան կարելի է հաղթել նախ և առաջ պետական կառույցների միջոցով: Բայց Հայոց պետությունը հանցագործ աշխարհին դեմ չի գնա: Ուրեմն պետք է գաղափարական պայքար մղել գողականության դեմ նսեմացնելով ու հայրենասիրական ուժերը ուղղելով նրա դեմ: Սա ամբողջը չէ, բայց ինքնակազմակերպման համար կարևոր սկիզբ կարող է լինել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031