Բասկետբոլի աշխարհի 2019 թ. առաջնության ընտրական փուլի պատասխան խաղում մրցակցին նրա իսկ խաղադաշտում պարտության մատնելուց հետո Հայաստանի ազգային հավաքականը Սլովակիայից ուղևորվել է Շվեդիա եւ հանգրվանել Ուպսալա քաղաքի “Սկանդիկ” հյուրանոցում։
Ինչպես տեղեկացնում է ՀԲՖ պաշտոնական կայքէջը, այսօր Հայաստանի հավաքականի խաղացողները գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչի գլխավորությամբ ծանոթացել են մարզասրահին, իսկ վաղը մարզվելու են խաղադահլիճում։
Շվեդիա-Հայաստան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին՝ Երևանի ժամանակով 21։00-ին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ՀԲՖ-ի