Այսօր ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկում է շախմատի «Grand Chess Tour»-ի չորրորդ փուլը:
Տասը գրոսմայստերներ, այդ թվում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, կխաղան արագ շախմատի մեկ եւ կայծակնայինի երկու շրջան:
Մրցաշարն առանձնահատուկ ուշադրության է արժանանում նրանով, որ դրան մասնակցում է նաեւ Գարի Կասպարովը, որը հանդես է գալու Ռուսաստանի դրոշի ներքո: Աշխարհի 13-րդ չեմպիոնի մրցակիցներն են Լեւոն Արոնյանը (Հայաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Սերգեյ Կարյակինը եւ Յան Նեպոմնյաշչին ( երկուսն էլ՝ ՌԴ), Լենյեր Դոմինգեսը (Կուբա), Դավիթ Նավարան (Չեխիա), Լե Կուանգ Լյեմը (Վիետնամ):
Արագ շախմատում հաղթանակը գնահատվելու է 2 միավոր, ոչ-ոքին` 1, իսկ կայծակնայինում հաղթանակը` 1, ոչ-ոքին՝ կես միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` chess24-ի