Օգոստոսի 13-ին, ժամը 17.30-ի սահմաններում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վարագավան գյուղով անցնելիս տեսանք, որ գյուղի ֆուտբոլի խաղադաշտն այրվում է: Այն կիսադաշտում, ուր կրակը դեռ չէր հասել, երեխաները ֆուտբոլ էին խաղում:
Նրանց հարցրինք, թե ինչո՞ւ է այրվում խաղադաշտը: Տղաներից մեկն ասաց, որ իրենք են հրկիզել դաշտը, որպեսզի հաջորդ տարվա գարնանը այնտեղ կանաչ խոտածածկն ավելի լավը լինի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ