Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով ասում է, որ մենք պետք է արյան գնով ազատագրված հողը զիջենք Ադրբեջանին, նա թշնամի է եւ դավաճան». ադրբեջանագետ (տեսանյութ)

Օգոստոս 14,2017 13:55

«Տնտեսական անկում, արտագաղթ, ազգային հողի վրա դժգոհություններ: Սրանք Ադրբեջանի ներկայիս հիմնական խնդիրներից են: Ադրբեջանը եռացող կաթսա է, որպեսզի պայթյուն տեղի չունենա, այդ երկիրը սրում է իրավիճակը Արցախյան հակամարտության գոտում»,-Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սեպտեմբերի վերջին նախատեսված ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ՝ շփման գծում հակառակորդի կողմից միջադեպերի հնարավորությանը, ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ռազմատենչությանը նպաստում են նաեւ ՀՀ քաղաքական շրջանակներում զիջումների մասին հայտարարությունները. «Ով ասում է, որ մենք պետք է արյան գնով ազատագրված հողն առանց պայքարի զիջենք Ադրբեջանին, որը սպառնում է մեզ ոչնչացնել, նա թշնամի է եւ դավաճան: Որքան շատ ենք նման կարծիքներ հնչեցնում ՀՀ ազդեցիկ գործիչների կողմից, այնքան առիթ ենք տալիս Ադրբեջանին՝ սրել հարաբերությունները: Երկրի ղեկավարությանը հորդորում եմ՝ սթափվե՜ք, քանի դեռ ուշ չի»:

Փորձագետը մտավախություն ունի, որ սահմանային դեպքերի պակաս չի լինի՝ նաեւ հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանում տնտեսական եւ քաղաքական վատթարագույն վիճակ է: «Սրացումը պետք չէ շփոթել լայնածավալ պատերազմի վերսկսման հետ»,-ընդգծում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031