Օգոստոսի 13-ին, ժամը 11-ի սահմաններում դեպի Բերդ ուղեւորվելիս Ազատամուտ-Կայան հանրապետական նշանակության ավտոճանապարհի եզրին տեսանք բազմաթիվ հրդեհներ: Դրանք մարող չկար: Կրակից այրվել էին դաշտեր, մոշի թփեր, շոգեխաշվել ընկուզենու եւ այլ ծառեր:
Նոյեմբերյանի հրշեջ- փրկարարական ջոկատից տեղեկացանք, որ օգոստոսի 13-ին Բերդավան գյուղի «Գարդուշ» հանդամասում այրվել է 3 հեկտար խոտածածկ տարածք, այնտեղ է մեկնել հրշեջ-փրկարարների մեկ հաշվարկ, կրակը մարվել է: Նույն ջոկատից հայտնեցին, որ օգոստոսի 13-ին Բագրատաշենում այրվել է 300 հեկտար խոտածածկ տարածք, շոգեխաշվել են Բագրատաշենի բնակիչ Սաշիկ Բադալյանին պատկանող 300 հատ նռենի եւ թզենի,20 հատ դեղձի ծառեր: Հրդեհի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների մեկ հաշվարկ, կրակը մարվել է:
Բագրատաշենի հարեւան Դեբեդավան գյուղի բնակիչներն ասացին, որ օգոստոսի 13-ին դաշտերում բռնկված հրդեհը սպառնում էր տարածվել դեպի գյուղ, դեբեդավանցիները համախմբվելով՝ կարողացանել են մարել հրդեհը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ