Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարներին, որոնք երկուշաբթի Աստանայում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդը նիստին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Նիստի մեկնարկին Նազարբաևը ողջունել է կառավարությունների ղեկավարներին և նիստի մասնակիցներին հրավիրել մասնակցելու «ԷՔՍՊՈ-2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին:
Ղազախստանի նախագահն ասել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում շատ են տնտեսական հարցերը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ