Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում կիրակի լույս երկուշաբթի գիշերը զինված հարձակում է իրականացվել զբոսաշրջիկների շրջանում հայտնի թուրքական ռեստորանի վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 17, վիրավորվել 8 մարդ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Իշխանությունները հայտնել են, որ զոհվածների թվում կան այլ երկրների քաղաքացիներ, այդ թվում մեկ ֆրանսիացի:
Հաղորդվում է, որ երեք զինված անձ մեքենայով մոտեցել են ռեստորանին և կրակ բացել այցելուների վրա: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ ու զինվորականներ: Հարձակում իրականացրած զինյալները փոխհրաձգության հետևանքով զոհվել են:
Բուրկինա Ֆասոյի իշխանությունները կասկածներ ունեն, որ զինյալները կապ ունեն «Իսլամական պետության» ահաբեկիչների հետ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ