Լրահոս
Օրվա լրահոսը

«Սառը զենքը»՝ փողոցում

Օգոստոս 14,2017 15:00

Տասը օրից ավելի է՝ կոտրատված այս ապակին մայթից չի հավաքվում: Ավելին, ամեն օր այն նոր փշուրների է բաժանվում ու մայթով մեկ տարածվում: Ապակին թափված է Թբիլիսյան խճուղի-Պարույր Սեւակ փողոցների խաչմերուկներին հարակից մայթին, այսինքն` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում: Մոտ մեկ մետր լայնությամբ եւ երկու մետրից ավելի երկարությամբ ապակին, որը սուր-կտրող մասերի է բաժանված, պոտենցիալ վտանգ է քաղաքացիների կյանքի համար: Ամեն օր այս բանուկ հատվածով մեծահասակներ, փոքրիկներ, մանկասայլակով մարդիկ են անցուդարձ անում: Սակայն որեւէ մարմին նրանց անվտանգության համար չի անհանգստանում եւ ապակին չի հավաքում: Այդտեղով օրը մի քանի անգամ մայրաքաղաքի մաքրության համար պատասխանատու «Սանիթեքի» ավտոմեքենաներն են անցնում, մի քանի մետր այն կողմ էլ քաղաքացիների անվտանգության համար պատասխանատու մարմինը` Երեւան քաղաքի քննչական վարչությունն է գտնվում:

Տարեվերջին թաղային համայնքներն իրենց վարչական շրջանների մաքրության մասին ճոխ-ճոխ հաշվետվություններ են գրում` թե աղբամանների թիվը քանիսով են ավելացրել, օրական քանի մեքենա աղբ են տեղափոխել եւ այլն, սակայն քաղաքացիների համար կարեւոր դետալներ, որոնք նույնպես մաքրության եւ նաեւ անվտանգության հետ են կապված, նրանց աչքից վրիպում են:

 

Լուսանկարը`
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

12.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031