Լրահոս
Օրվա լրահոսը

Ոտքերի չափից դուրս քրտնարտադրության ժամանակ այս բույսով լոգանք արեք

Օգոստոս 14,2017 12:30

Դաշտային ձիաձետից ստացվող պատրաստուկներն օժտված են միզամուղ, արյունականգ, տտպող, հակաբորբոքային ազդեցությամբ։ Ջրաթուրմի ձեւով կիրառվում է պիելիտների, ցիստիտների, ուրետրիտների, ռեւմատիզմի բուժման ժամանակ։ Եփուկը կիրառվում է որպես խիստ միզամուղ միջոց այտուցների, երիկամների հիվանդության, ջրգողության ժամանակ։ Ձիաձետի հումքում սիլիկաթթվի աղերի պարունակության շնորհիվ նպատակահարմար է այն կիրառել աթերոսկլերոզի, անոթների ախտահարման եւ տուբերկուլյոզի ժամանակ (սիլիկաթթուն նպաստում է թոքային հյուսվածքի վերականգնմանը)։ Որպես արյունականգ միջոց ձիաձետի պատրաստուկները կարելի է օգտագործել ներքին արյունահոսությունների ժամանակ։ Խորհուրդ է տրվում այն օգտագործել ոսկրերի հանքային կազմի վերականգնման, օստեոպորոզի եւ կոտրվածքների ժամանակ։

Ցիստիտի ժամանակ խորհուրդ է տրվում 30 գրամ բույսի հումքին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 30 րոպե, քամել։ Ընդունել օրը 2-3 բաժակ, կամ 2 ճաշի գդալ մանրացված հումքին ավելացնել 1 լիտր ջուր, եռացնել 10 րոպե, թրմել 20 րոպե, քամել։ Ընդունել 1 բաժակից օրը 2-3 անգամ։

Աթերոսկլերոզի դեպքում՝ 4 ճաշի գդալ հումքին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, տաքացնել եռացող ջրաբաղնիքի վրա 30 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 10 րոպե, քամել։ Ստացված եփուկի ծավալը եռման ջրով հասցնել սկզբնականին։ Ընդունել 0,5 բաժակից օրը 2-3 անգամ ուտելուց 1 ժամ հետո։

Ոտքերի չափից դուրս քրտնարտադրության ժամանակ 100 գրամ հումքին ավելացնել 5-6 լիտր տաք ջուր, եռացնել 5-10 րոպե, սառեցնել։ Օգտագործել ոտքերի լոգանքների ձեւով։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

12.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031