Օգոստոսի 11-ին ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ընդունել է Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) և Եվրոպական Միության (ԵՄ) ՍԻԳՄԱ ծրագրի Հայաստանի համակարգող Մարիան Լեմկեին: Հանդիպման ընթացքում կարևորվել է ՍԻԳՄԱ ծրագրի շրջանակներում ՀՀ-ին ցուցաբերված աջակցությունը, մասնավորապես, գնումների մասին նոր օրենքի, քաղաքացիական ծառայության մասին և արտաքին աուդիտի վերաբերյալ նոր օրենքների մշակման աշխատանքներին:
Քննարկվել են նաև ՍԻԳՄԱ ծրագրի շրջանակներում հանրային կառավարման և պետական ֆինանսների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի անունով պաշտոնական հրավեր է փոխանցվել` մասնակցելու ս.թ. դեկտեմբերի 13-14-ը Փարիզում կայանալիք «Լավ հանրային կառավարումը՝ քաղաքացիների և բիզնեսի համար» նախարարական համաժողովին:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին