Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարևորվել է գնումների մասին նոր օրենքի մշակման աշխատանքները

Օգոստոս 13,2017 23:04

Օգոստոսի 11-ին ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ընդունել է Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) և Եվրոպական Միության (ԵՄ) ՍԻԳՄԱ ծրագրի Հայաստանի համակարգող Մարիան Լեմկեին: Հանդիպման ընթացքում կարևորվել է ՍԻԳՄԱ ծրագրի շրջանակներում ՀՀ-ին ցուցաբերված աջակցությունը, մասնավորապես, գնումների մասին նոր օրենքի, քաղաքացիական ծառայության մասին և արտաքին աուդիտի վերաբերյալ նոր օրենքների մշակման աշխատանքները:

Քննարկվել են նաև ՍԻԳՄԱ ծրագրի շրջանակներում հանրային կառավարման և պետական ֆինանսների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի անունով պաշտոնական հրավեր է փոխանցվել` մասնակցելու ս.թ. դեկտեմբերի13-14-ը Փարիզում կայանալիք «Լավ հանրային կառավարումը՝ քաղաքացիների և բիզնեսի համար» նախարարական համաժողովին:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031