Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի որդին սպառնացել է գրավել Սպիտակ տունը, եթե Վաշինգտոնը ռազմական գործողություններ սկսի հանրապետությունում:
Ավելի վաղ Վենեսուելայի պաշտպանության նախարար գեներալ Վլադիմիր Պադրինո Լոպեսը բարձրագույն էքստեմիզմ եւ խենթության ակտ էր որակել ամերիկյան կողմի հնարավոր ռազմական գործողությունները, նաեւ ասել, որ ԱՄՆ-ը ղեկավարվում է ծայրահեղական էլիտայի կողմից:
Օգոստոսի 11-ին Reuters-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ հնարավոր է ռազմական գործողությունների սկսումը Վենեսուելայում` հավելելով, թե այդ երկրի քաղաքացիները ուղղակի տառապում են եւ մեռնում:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ