Լրահոս
Օրվա լրահոսը

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ստանձնեց խմբի միանձնյա առաջատարի դերը

Օգոստոս 13,2017 14:38

Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը պատասխան խաղում մրցակցի հարկի տակ 92:78 հաշվով առավելության հասավ Սլովակիայի ընտրանու նկատմամբ:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կայքը, այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը յոթ միավորով ստանձնեց «A» խմբի միանձնյա առաջատարի դերը:

Մեր թիմում վաստակած 22 միավորով հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ռայան Բոաթրայթը:

Խմբի մյուս դիմակայությունում Բոսնիա եւ Հերցեգովինան սեփական հարկի տակ 72:88 հաշվով պարտվեց Շվեդիային:

Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչի ղեկավարությամբ մեկնում է Շվեդիա՝ հանդիպելու այդ երկրի ընտրանու հետ: Խաղը կկայանա օգոստոսի 16-ին, մրցակցի հարկի տակ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ՀԲՖ-Ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031