Օպերային երգչուհի Մարիա Մակսակովան, որը Ռուսաստանի կողմից հետախուզվող եւ Ուկրաինայի քաղաքացիություն ընդունած ՌԴ պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի նախկին կինն է, օրերս ուկրաինական հեռուստաալիքներից մեկի թոք-շոուի ժամանակ հայտարարել է, որ օգոստոսի 19-ին Ռուսաստանում արմագեդոն է լինելու:
Նա նաեւ անդրադարձել է իր եւ Միխեիլ Սաhակաշվիլիի միջեւ սիրավեպի վերաբերյալ լուրերին: Հիացմունքով խոսելով իր ձեւակերպմամբ, վրաց-ուկրաինական ջիգիթի համարձակության ու ցինիզմի մասին, Մակսակովան ասել է.«Գորշ մասսան չի սիրում Սաակաշվիլիի նմաններին»: Ինչ վերաբերում է իրենց մասին ասեկոսեներին, օպերային երգչուհի նշել է, որ դրանք լրագրողներն են հորինել, եւ ինքը Սաhակաշվիլիին ընդամենը մի քանի անգամ է տեսել::
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ