Նախկինում հայտնել ենք, որ ադրբեջանական զինուժի կրակից Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս եւ Ոսկեվան գյուղերի սահմանամերձ տարածքներում հրդեհ է բռնկվել, արոտավայրեր են այրվել, սեւացել:
Այժմ այրվում է Ոսկեվան գյուղի տարածքի ավելի բարձրադիր հատվածը: Սահմանագոտու բնակիչները հայտնեցին, որ այսօր` օրվա երկրորդ կեսին, ադրբեջանական կրակոցների ձայներ են լսել: Մեծ հեռավորությունից կատարված լուսանկարներում հրդեհի մասշտաբները փոքր են երեւում, սակայն իրականում կրակը մեծ տարածք է ընդգրկել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ