Եգիպտոսում երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է 49, վիրավորվել առնվազն 179 մարդ։ Այս մասին հայտնում է Al-Arabia-ն։ Ողբերգական պատահարը տեղի է ունեցել երկրի հյուսիսում` Ալեքսանդրիայի շրջանում։
Հաղորդվում է, որ միմյանց են բախվել Կահիրեից և Պորտ Սայիդից ուղերթ կատարող գնացքերը։ Տեղի մամուլը գրում է, որ վթարի պատճառը կարող էր լինել սեմաֆորի աշխատակցի սխալը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ