Լրահոս
Օրվա լրահոսը

«Համակարգչի կախվածությունից ձեռք են բերում դյուրագրգռություն, կատաղության նոպաներ». hոգեբան

Օգոստոս 12,2017 15:27

«Հարգելի ծնողներ, եթե ձեր երեխան 5-7 ժամ անընդմեջ համակարգչի առջեւ է, ապա նա կախվածության մեջ է համակարգչից»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում այսպես ասաց հոգեբան Քրիստինա Հարությունյանը:

Համակարգչային կախվածության մեջ, ըստ հոգեբանի, ընկնում են հիմնականում այնպիսի անձինք, որոնք ունեն թերարժեքության բարդույթներ, տրավմաներ մանկական տարիքում, որը իրենց համար համարվում է փախուստի միջոց:

Երեխաներին ծնողները իրենց ազատ ժամանակի համար տալիս են iPad կամ հեռախոս, որպեսի դրանցով զբաղվեն եւ իրենց չխանգարեն, սա եւս, ըստ մասնագետի կարող է բերել կախվածության, ինչպես նաեւ այն հանգամանքը, երբ 2 տարեկան երեխայի՝ համակարգչից կամ հեռախոսով ինչ-որ չափ օգտվելը ծնողը խրախուսում է, ուրախանում:

Հիմնականում կախվածությունը, ըստ Քրիստինա Հարությունյանի, առաջանում է դեռահասության շրջանում ինտերնետային խաղերի շնորհիվ, որոնք երեխայի մոտ առաջացնում են ագրեսիա:

Կանխարգելելու համար մասնագետը խորհուրդ է տալիս, որ ծնողները երեխայի կյանքում ինչ-որ հետաքրքրություն մտցնեն, օրինակ հեքիաթներ ընթերցեն, ավելի շատ ժամանակ տրամադրեն նրանց, զբոսնեն միասին, խաղան, մուլտֆիլմներ դիտեն. «Այսինքն` երեխայի կյանքում բացակայում է վառ, գունավոր մանկական շրջանը, այդ իսկ պատճառով երեխաները տարվում են համակարգչային խաղերով»:

Զբաղված ծնողների դեպքում, մասնագետը խորհուրդ տվեց, երեխայի ժամանակը լցնել զարգացնող, խաղային կենտրոններ տանելով, կամ խնամակալների միջոցով:

Հոգեբանը զգուշացրեց, որ 15-20 րոպե համակարգչով զբաղվելուց հետո, պետք է հանգստանալ, իսկ օրվա համար առավելագույն թույլատրելի ժամաքանակը՝ 1,5 է:

Մասնագետի խոսքերով՝ երեխաները, եւ ինչու չէ, նաեւ մեծահասակները, համակարգչի կախվածությունից ձեռք են բերում դյուրագրգռություն, կատաղության նոպաներ, եթե որեւէ մեկը շեղում է այդ պահին նրան, առաջացնում է ինքնագնահատականի ցածրացում, ներփակված են դառնում եւ ապրում են վիրտուալ կյանքում, ինչպես նաեւ ունենում են ողնաշարային, աղեստամոքսային, ավելորդ քաշի խնդիրներ:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031