Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետարանում գաղտնի են պահում, թե իրենց աշխատողներից ովքեր են պետբյուջեից պարգեւատրվել

Օգոստոս 12,2017 15:15

Օգոստոսի 7-ին գրավոր հարցում ենք արել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, նրան ուղղելով հետեւյալ հարցը. « 2017թ. հուլիսի 13-ին որոշել եք Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին պարգեւատրել: Մարզպետարանի աշխատակիցներից ովքե՞ր են պարգեւատրվել, յուրաքանչյուրը որքա՞ն գումարով է պարգեւատրվել»:

Ստացվել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանի պատասխանը, ուր նշված է. ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն 2017 թվականի 1-ին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքներով ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի թվով 89 քաղաքացիական ծառայողներ պաշտոնական դրույքաչափի 75 %-ի չափով ստացել են պարգևատրում 15149800 դրամ ընդհանուր գումարով»:

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում զետեղված, մարզպետ Հովիկ Աբովյանի վերոհիշյալ որոշման մեջ նշված է՝ մարզպետարանի քաղաքացիական ծառայողներին պարգեւատրել համաձայն կից հավելվածի, սակայն հավելվածը հրապարակված չէ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հովո says:

    Միթե կարելի է այդ ճանապարհով գումար փոշիացնել, մարզկենտրոնի դեմը 15000դոլարանոց անիմասգ արձան կանգնեցնել, որը կարող է սարսափազդու տեարան սգեղծի Իջևան մտնող տուրիստնեիի համար: Այս պահկն սկսած մաիզկենտրոնից ամենուրեք ճանապարհները քարուքանդ վիճակում են, նաև աղբի մեջ նորած: Մենք ունե՞նք մտահոգ մարզային իշխանություն:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031