Ստեփանակերտում արդեն վեց ամիս է գործում է քաղաքի առաջին փաբը՝ «Բարդակը»: Փաբի հիմնադիր Ազատ Ադամյանը պատմում է, որ մինչև փաբի ստեղծում այդ տարածքում ընկերներով են հավաքվել, այդ ժամանակ է հասկացել, որ Ստեփանակերտում նման վայր ստեղծելու անհրաժեշտություն կա. «Ուզեցի ստեղծել մի տեղ, որն ինձ համար հաճելի լինի: Պետք է այնպիսի անուն ընտրեի, որը կարծրատիպեր է կոտրում, օրինակ, եթե մարդ լսում է «Բարդակ» անունը և հրաժարվում է այստեղ այցելել, ես շատ ուրախ եմ դրա համար: Քանի որ եթե ինքը «Բարդակ» անունից հրաժարվում է, այստեղ անելու ոչինչ չունի: Մյուս պատճառը, որ ինքը ինչ-որ մի բանով տարբերվի մնացած անուններից»:
Ազատ Ադամյանի խոսքերով՝ չնայած, որ փաբը նոր է, բայց այն արդեն Ստեփանակերտի հայտնի ժամանցի վայրերից մեկն է. «Մոտ մեկ ամիս առաջ ինձ զանգեցին փոստից, թե նամակ ունես, մոտեցա. Ի զարմանս ինձ «Google»-ն էր նամակ գրել ու խնդրել է, եթե ցանկանում եմ «Բարդակ» փաբը գրանցել, հավաքեմ նամակում գրանցված համապատասխան կոդը: Պատճառը նշել էին այն, որ շատ մարդիկ որպես նոր վայր ավելացրել են «Բարդակ» փաբը, և նրանք այդպես հետաքրքրվեցին: Եվ դրանից հասկացա, որ հիմնականում «Google maps» օգտագործում են տուրիստները, դրանից հետո տուրիստների աճ է նկատվեց»:
Փաբ մուտքը զույգերով է, գործում է face control. «Միայն ճնշում է այն հանգամանքը, որ բազմամարդ համերգներ չենք կարող անցկացնել, չնայած «Shushva band» իր առաջին քայլերը այստեղ է կատարել մի քանի համերգ է այստեղ ունեցել: Օրինակ, մի քանի շաբաթ առաջ, այստեղ միջոցառում էինք կազմակերպել՝ «System of a down»-ի օր, ես չէի պատկերացնում, որ այդքան «System of a down»-ի երկրպագու կա. Ընդհանրապես տեղ չկար»:
Ազատ Ադամյանը կարծում է, որ մարդկանց ճաշակն էլ է փոխվում. «Ինչ-որ մի դպրոց է մարդկանց համար, որտեղից մարդիկ ճաշակ են «սովորում»: Օրինակ, այստեղ հանդիպում են տուրիստների, լսում են նրանց երգերը, գրանցում են: Մի ընկեր ունեմ, որը կյանքում ռեգի չէր լսել, բայց Բոբ Մարլի է այստեղ լսել, շատ է հավանել, և ամեն անգամ, երբ որ գալիս է ասում է՝ Բոբ Մարլի միացրու, ինքը տանն էլ է Բոբ Մարլի լսում, այն դեպքում, երբ որ ինքը կյանքում նման երաժշտություն լսած չկար: Սա արդեն հաճելի է, կարելի է համարել, որ արդեն ինչ-որ փոփոխություն է կատարվում: Այստեղ ֆորմատը պահպանում ենք: Մենք մեր հյուրերին (ես չեմ սիրում հաճախորդ բառը), չենք սահմանափակում. այստեղ ով ինչ ուզում է կարող է անել, միայն թե ոչ մեկին չնեղացնի՝ ուզում ես պառկի, քնի, ուզում ես սեղանին պարի, ինչ ուզում ես արա, և դա մարդուն ազատություն է տալիս, կողքի նստածն էլ հասկանում է, որ ինքն էլ կարող է իրեն ազատ պահել: Նույնը ես ապրել եմ 2013 թվականին Նորվեգիայում, երբ մտա մի փաբ, որտեղ ով, ինչ ուզում անում էր: Սկզբից ինձ համար դա անսովոր էր, բայց հետո հասկացա, որ դու էլ կարող ես քեզ այդպես պահել, միայն թե ոչ ոքի չնեղացնես»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Նախապատերազմական Սիրիայում այսպիսի բարդակներում հատուկ ծառայությունները որս էին իրականացնում բարոյական և սոցիալական ցածր պատասխանատվություն ունեցող արտասահմանցիների և նրանց հետ շփվող նույն կարգի քաղաքացիների, իսկ այն սիրիացին, ում մասին հայտի էր դառնում, հավերժ խայտառակվում էր իր ազգականների և պոտենցիալ հարսնացուների աչքում:
Իսկապես, դժվար է լուրջ ընդունել մի տղամարդու, ով կարող է իրեն թույլ տալ պարել սեղանին: Դա ազատության դրսևորում չէ, այլ՝ ինֆանտիլիզմի և հիմարության: Մենք մեր տներում հո չենք պարում սեղանին, որ ապացուցենեք մեր անձի ազատությունը: Ես Գերմանիայում ևս չեմ տեսել իրենց տան սեղանին թռչկոտող գերմանացիների: