Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում անձնագրերի վավերականության երկարաձգման կարգը այլևս չի գործելու

Օգոստոս 12,2017 14:44

Արցախում անձնագրերի 10 տարվա վավերականության ժամկետի լրանալու դեպքում՝  5 տարով  երկարաձգելու կարգը այլևս չի գործելու: Փոխարենը տրվելու է նոր անձնագիր: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի պետ Արմեն Մովսիսյանը:

«Նախ մի շարք երկրներ, այդ թվում՝ եվրոպական պետություններն և ԱՄՆ-ն, երկարաձգված անձնագրերով մուտքի վիզա չեն տրամադրում կամ արգելում են նման անձնագրերով մուտք գործել իրենց երկրի տարածք, ինչը ավելորդ խնդիրներ է առաջացնում քաղաքացիների համար: Բացի այդ, 5 տարով երկարաձգելու դեպքում գործնականում խնդիրներ են առաջանում նաև քաղաքացիներին  անձնագրում փակցված լուսանկարի հետ նույնացնելիս»,- պարզաբանում է բաժնի պետը:

Նրա խոսքով ընթացիկ տարվա մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված անձնագրերը գործելու են մինչև երկարաձգման ժամկետի ավարտը, սակայն քաղաքացիների ցանկության դեպքում կարող են փոխարինվել նորերով՝ համապատասխան անձնագրային ծառայություններում:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031